Ա՜խ, Քո սերը որքան քաղցր է, Դառը կյանքիս համ կտա, Ա՜խ, Քո խոսքը ջուր է, իրավ, Պապակ սրտիս զով կտա Քո վերքերից ամեն մեկը Բուժող դեղ է վերքերիս, Փրկիչ Հիսուս, փառաց լույսդ Խավար սրտիս լույս կուտա Կարոտում եմ, թե մի վայրկյան Հեռանում ես իմ մտքից, Ցուրտ է հագնում ողջ մարմինս, Երբ գնում ես իմ մոտից Մի ավերակ, անտեր տուն է Սիրտս դառնում առանց Քեզ, Օրհնյալ Տերս, առաջնորդիր, Ետ չմնամ Քո հոտից Քո օրհնության աղբյուրները Մեզ համար են ջուր հանում, Այն Քո խաչի սուրբ արյունն է Մեզ մեղքերից լվանում Քո շնորհքը տալիս ես մեզ, Որ նրանով մենք փրկվենք, Հիվանդագին սիրտս միայն Ձեռքիդ մեջ է լավանում Մխիթարող իմ Տերն ես Դու, Անմխիթար այս դարում, Արդարության հանդերձներով Մեր մարմինն ես զարդարում Հոգս ես անում Դու մեզ համար Կենաց Խոսքիդ համաձայն, Մեր մեջ եղած ու բորբոքված Կրակներն ես Դու մարումBırak Doldursun Si večný Boh Юные слуги Господни wḥdk nwr ạlạ̉nwạr Отец людей и поколений Средь ночного мрака в мире слышен крик Oceans - Na vlnách เชื่อฤทธิ์พระโลหิต Ким Масиҳни рад этса Ascolta Israele
Song not available - connect to internet to try again?