Քայլում էի տխուր անապատի մեջ, Ծարավն էր տանջում անվերջ ու անվերջ, Ձեռքերս պարզած, անուժ ու լացով, Խնդրեցի' Աստված, կյանք տուր Քո ջրով Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի, Կյանք ստացա, աչքերս բացի, Տեսա Հիսուսին' ժպիտը դեմքին, Կորած գառն էր տանում Իր ուսին Հիսուսն էր գնում, ես էլ հետևից, Նա ինձ փրկել էր չոր անապատից, Գնում էի Նրա լույս ճանապարհով Ու ինձ զգում էի հարուստ, ապահով Ձեռքիցս բռնած անապատն անցանք, Ներեց Հիսուսը չարություն, հանցանք, Արցունքն աչքերիս' ոտքերին փարված Գոչեցի լացով' Հիսուս, իմ Աստված Ու խոսեց Տերս' Ես եմ Լույս, Կյանքը, Ճշմարտությունը ու Ճանապարհը, Խաղաղություն ես գառներիս կտամ, Շատ շուտով նրանց հետևից կգամFix Me Grazie per la vita Dai dai Ti amo e lo sai Ons is almal her te saam msẖ hạstslm Хайър! صاحب السلطان Tu mucul care fumegă nu-l stingi Soraǵan aladı
Song not available - connect to internet to try again?