Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ, Եվ այստեղ պանդուխտ եմ և օտար, Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն, Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար: Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է, Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք, Աշխարհում խավար ու տառապանք է, Երկնքում է գանձն ամենաթանկ Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է Կենդանի ջրի Քո աղբյուրին, Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է, Ինձ համար Քեզ մոտ կա ավելին Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է, Քո երկյուղն է միշտ իմ խորքերում, Դու գալիս ու սիրտս լիացնում ես, Աննման Քո փառքն է ինձ գերում: Արևի պես Դու գալիս փարվում ես, Շողերով Քո կյանք ես պարգևում, Խնդությամբ նորից Դու ինձ լցնում ես, Ճանաչել տալիս Քո սերն անհուն: Իմ Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ Արցունքերն իմ Քեզ են որոնում, Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես, Մի խոսքից անգամ՝ ինձ հասկանում: Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես, Դու ես, Տե՛ր, օգնում ինձ այս կյանքում, Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում ես Ինձ պահում կանգուն ու հաստատուն:Błogosławię Cię Skało moja mwsyqy̱ Słowo Twe Iti multumesc din inima Into Jesus ᠢᠷᠡᠭᠡᠴᠢ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠰᠦᠨᠡᠰᠦ ᠪᠡᠨ Приди же к Христу теперь الله موجود 2 من يصعد إلى جبل الرب Вот голос небесный звучит с высоты
Song not available - connect to internet to try again?