Եկեք աղոթենք ծնկների վրա, Տիրոջ հետքերով Սուրբ լեռը ելնենք, Եկեք, նորոգենք սեղանը Զոհի, Խնկաբույր կյանքն է Տիրոջ հաճելի, Ծնկների վրա երկինքն է բացվում, Անձրև է տեղում, օրհնություն' իջնում Ծնկների վրա հավատքն է ծաղկում Լեռները փլվում, ծովերը ճեղքվում Եկեք աղոթենք ծնկների վրա, Բացենք լուսամուտ դեպ Երուսաղեմ Թշնամու դավն է' աղոթք խափանել Դանիելներ են պետք, հավատքով կանգնել Ծնկների վրա, երբ մարդն է լռում Աստված է խոսում շուրթերով հոգու, Ծնկների վրա Տերն է հայտնվում, Կանչում է, սրբում, օրհնում ու օծում Եկեք աղոթենք ծնկների վրա Աղոթքն է աղբյուր Հոգու պարգևի Վերելքից առաջ խոնարհվել է պետք Աշխարհն է փրկվում, երբ մենք ծնրադրենք Ծնկների վրա' կույրերն են տեսնում Կաղերը' քայլում, համրերը' խոսում, Ծնկների վրա' հրաշք է հոսում Հավատքի կայծով Աստված է գործումСильна Всевышнего рука Telo, chlieb jedzme Хүч чадалтай แด่จอมราชานิตย์นิจรันดร์ Now Unto The King Таится враг на жизненном пути În timpul vieţii tinereşti Acım, gamım, derdim çok oldu benim شالار شاسی، رِبلِر رِبّی.. Senor Quien Entrara fy kl mkạn fy bldy
Song not available - connect to internet to try again?