Երկինքը Աստծո փառքը կպատմե, Արև, աստղեր կխոսեն Իր մասին, Աստված Իր Խոսքը մեզի կհայտնե, Ինչպես հայտնվեց Լույսը խավարում Չկա զրույց, չկան նաև խոսքեր, Բայց երկիրը լեցուն է Իր խոսքերով Արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտերն Ընդունելու Արարչի մեծ փառքը Երկիրը Իր զորությունով շինեց, Աշխարհը իմաստությունով հիմնեց Ամեն ինչ ուղղության մեջ Նա դրեց, Բայց մարդը Աստծուց հրաժարվեց Հաշտվիր այսօր, ով սիրտ դու մարդկային, Միջնորդ է քեզ Որդին աստվածային, Նա քեզ համար խաչափայտին գամվեց, Հաշտվիր, քանի ժամանակ է տրվել Նոր երգ երգենք Աստծո մեծ փառքին, Հոժարակամ խոնարհվելով Խոսքին, Ոչ միայն գեղեցիկ, լավ խոսքերով, Այլ փառավորվի Աստված մեր կյանքով Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից, Հաղորդ եղանք լույսին աստվածային Ուրախությամբ, երանությամբ լեցուն Փառավորենք Հիսուսի սուրբ անունنعلن مجدك + صلاة 地球越来越变暖 hw mlk ạlmlwk God Is so Good Sunt multe monumente-n lume T'lah Turun Ke Dunia fy ạldjy̱ أختبار شفاء Tu adoreras rạḥ ạ̉ndm
Song not available - connect to internet to try again?