Իմ ձեռքը պարզած է և չի թուլանում, Վահանս փայլում է, սուրս ծածանվում, Ես ետ քաշվող անձ չեմ, իմ Տերը վկա, Իմ Աստված կգա և չի ուշանա, Ելիր, իմ Աստված, և զարկ խոյակին,սեմերը թող դողան, Վեր առ աղեղը և պատմուճանը վրեժխնդրության, Կրակ ուղարկիր և Քո ամպերը կայծակներ շինիր, Որոտման որդկանց շուրթերին գամիր, Տուր, մի արգելիր /3 Թող երկիրը Քո գիտությամբ լցվի, ծաղկի ամային, Արդարությունը Տիրոջը լինի և իր Oծյալին Մի ուրախացիր, ով իմ թշնամի, Հիմա ամոթը քեզ պիտի պատի, Ժամը հասել է, որ չարը գերվի, Որ քո անունից սերունդ չլինի, Պարտված թշնամի, Քո դատն է հիմա, Քեզ հալածողն է գալիս քեզ վրա, Դու մեր կողմերով էլ անց չես կենա, Քո վերքի համար ամոքում չկա Այս լուրը լսող ամեն մի վկա պիտի զորանա Եվ քեզ վրա ծափ տա Մարանաթա՝ Տերը գալիս է, Ամեն տեղ թող հնչի' Մարանաթա, Սուրբերը երգեն' Մարանաթա, Աշխարհը լսի' Տերը գալիս էАлдарт Эзэнд алдрыг Земля батьків يمد الشمال Yinin Nan Ya Wuce, Dare Yana Bi Quién me hace ver el sol Аттьӧ Тэныд крестын кулӧмысь Амартайван найдвар Jen kdo se znovu narodil عايزين يدك تعمل tsbyḥ qbl ạlkẖdmẗ - fryq ạltsbyḥ
Song not available - connect to internet to try again?