Կյանքս ըլլա, Տեր, սաղմոս ու երգ, Առողջություն, տաս կամ խոր վերք, Բաժինս ըլլա սուգ ու թախիծ, Ձախորդություն կամ սուր կսկիծ, Նույնիսկ ոսկիս դարձնես պղինձ, Կամ ցնցոտի հագցնես ինձ Պիտի երգեմ ու գովեմ Քեզ Դառն վիշտերուս մեջ հրակեզ /2 Դու երկնքից կտաս արև, Կտաս նաև ամպեր սև-սև, Շուքեր ունի օրս խաղաղ, Ինչպես փուշեր վարդը չքնաղ, Բայց ինձ հասնող ամեն չարիք Իր մեջ ունի հազար բարիք Եվ արցունքի բաժակը դառն Կքաղցրանա սիրովդ վառ /2 Տեր, ինձ օրհնես կամ ինձ պատժես, Պատժող ձեռքդ համբուրեմ ես Քո հայրական մատներդ գթոտ Կփաթաթեն վերքն իմ կսկծոտ, Գիշերվա մեջ կտաս ինձ երգ, Ու կվառես ճրագս հեկ Ես էլ, ով Տեր, երեսընկա Կհամբուրեմ ձեռքդ օրհնյալ /2Your Love Is Everything Por La Excelsa Majestad Děkujeme vroucně Жизнь течет вперед рекой Jésus vit! Voici ton Roi! Adonai (Psalm 113:3) Ach, prečo si, zlosť Hymn wdzięczności płynie z duszy طوبى للقلب مديون بعمري
Song not available - connect to internet to try again?