Շատ եմ սիրում ես Հիսուսին, Հիսուսը սիրում է ինձ, // Ձեռքս ձեռքին ընկերովի Քայլում ենք միշտ միասին // Հիսուսին, Հիսուսին Շատ եմ սիրում Հիսուսին, // Փոքրիկ սիրտս ամբողջովին Նվիրել եմ Հիսուսին։ // Շատ եմ սիրում ես Սուրբ Գիրքը Աստծո կենդանի խոսքը, // Քաղցր ու անուշ մեղրի նման Իմ սուրբ Գիրքն է աննման // Սուրբ Գիրքը, Սուրբ Գիրքը Իմ աննման Սուրբ Գիրքը։ // Լույս է ճամփիս, ճրագ ոտքիս Մեղրից էլ քաղցր է քիմքիս։ // Շատ եմ սիրում ես աղոթել, Հայր Աստծո հետ խոսել // Աղքատ, խեղճ ու հիվանդներին Աղոթքիս մեջ միշտ հիշել // Կաղոթեմ, կաղոթեմ Տեր Հիսուսի անունով, // Փափագներս կառնեմ շուտով Իմ մանկական հավատքով։ // Շատ եմ սիրում եկեղեցին Աստծո տունը գեղեցիկ, // Ուրախ միություն կա այնտեղ Մանկանց համար անուշիկ // Գեղեցիկ, գեղեցիկ, Եկեղեցին գեղեցիկ, // Այնտեղ պիտ պաշտեն Աստծուն Մանուկները անուշիկ։ //Ravvediti Yeni Bir Ezgi Soyle Kiež sa Božia milosť z neba lạ ln ạ̉ry̱ ҲӮ-ҲӮ-ҲӮ-ҲӮ-ҲӮШАЪНО 하나님께서는 우리의 만남을 Как велика любовь Твоя ربي قد اختبرتني Восхищаюсь Rozkoszy pełnej miejsce znam
Song not available - connect to internet to try again?