Երբ մոլորված ու խաբված էի չարից, Երբ կորած, կույր էի, Ու փախչում էի Քեզնից։ Երբ մութ էր իմ մեջ, Եվ չարիք ու մեղք անվերջ, Բայց անդունդից այն կողմ մի ձեռք Ցույց տվեց լուսե մի ելք։ Եկար՝ ճանապարհ Ինձ ցույց տալու համար, Թողեցիր գահդ, որ Հաստատես այն իմ սրտում։ Խաչով՝ Քո արյամբ, Շնորհել ես ինձ ներում, Քո շնորհքով եմ ես ապրում, Միշտ Քո խոսքն է իմ սրտում։ Շնորհակալ եմ Քո արյան համար, Որ դարձրիր ինձ Դու ձյունից սպիտակ, Շնորհակալ եմ, փրկեցիր կյանքն իմ Խավարից դարձա ես Փառավոր Քո լույսին Իմ փոխարեն, Տե՛ր, Դու խաչը բարձրացար, Քո մահով Դու զոհ դարձար, Կենդանացար Դու ինձ համար: Ո՞ւր է մահ քո խայթոցը, Եվ դժոխք՝ քո բանալին, Դարձրեց ինձ միշտ հաղթող Գառնուկի արյունն անգին: Ի՜նչ հզոր և սուրբ է Մեր Օրհնյալ Փրկչի արյունը, Փա՜ռք Քեզ, Տե՛ր, հավետ: Եվ մենք Քո ժողովուրդն ենք Եվ օրհնում ենք Քո անունը, Փա՜ռք Քեզ, Տ՛եր, հավետ:Неча марта Худоим кечираман Әке, Сен әрқашан мейірімдісің Nada Mas Аз отивам в лагера на врага Isuse viata Ta mie mi-ai dat Love Them Like Jesus ჩვენ ვდგევართ შენს წინაშე Никогда никогда никогда ṭwby̱ lmn gẖufirat̊ Я любви недостоин Твоей
Song not available - connect to internet to try again?