Սերը քննում է, սերը ճանաչում, Սիրո մասին շատ են խոսում, Բայց մարդիկ չգիտեն, թե որտեղից է, Սերը մեր սրտերում լեցվում: Սերը սպասում է, չի հպարտանում, Սերը կյանք է տալիս մարդուն, Սիրով են բոլորը շնչում ու ապրում, Սիրով է փրկվում մեր հոգին: Երբ սրտումդ հանգչում է սիրո կրակը, Ուժ չունես վառելու արդեն, Բայց Աստված լսում է սրտիդ փափագը, Դու հիշիր, որ Աստված սեր է: Սերը պահպանում է, սերը ազատում, Եվ սիրո ձայնը հեռու չի, Նա ամեն վիճակի մեջ է հանդիպում, Սրտում վառում կրակ սիրելի: Դժվար չէ հիշել Գողգոթայի մահը, Երբ մեծ սիրով հոժարությամբ, Քրիստոսը խաչին վրա զոհեց Իր կյանքը Ի սեր աշխարհի մարդկության: Սերը ամսահման է, սերը չի չափվում, Անհուն է սերը Հիսուսի, Այսպիսի սեր է Քրիստոսը պարգևում, Որ նրանով աշխարհը փրկվիАвралын Минь Хад - Амилалт Ялалт 2021 Is anyone thirsty? Лайък, Сен Лайъксън Творец миров чьё имя Сен келарсан Сен тушарсан One of These Days Город есть в Небесах Müjde, Müjde Getiririz, Haleluya! لإلهنا بنعد طريق Nkosi
Song not available - connect to internet to try again?