Ով ունեմ երկնքի մեջ, երկրի վրա, Քեզնից բացի, մեկը չկա, Քեզ մոտենալն ինձ բարի եղավ, Հոգուս հարազատ ընկեր գտա, Հիսուս, թանկագին, Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփան, Տեսնում եմ ոտնահետքերը Քո Եվ Սեր' գամված խաչի վրա, Սեր, որ երբեք չի վերջանա, Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր, Քո խոցված ձեռքերից, Հիսուս, բխում է սեր Այցելում ես լռության մեջ, Սիրով բացում ես փակ դռներ, բժշկում ես, Քո հայացքից սեր է կաթում, Ու ես հալվում եմ մոմի պես, Գրկումդ անէանում, Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփան, Տեսնում եմ ոտնահետքերը Քո Քո հայրական ջերմ համբույրը Շշնջում է ամեն անգամ. Իմն ես, որդիս, Ափումս դնում ես սիրո կրակ, Իսկ մյուս ձեռքումս յուղի սրվակ, Մեկանում ենք մենք, Եվ երբ նայում եմ Գողգոթա տանող ճամփան, Տեսնում եմ ոտնահետքերը Քոحنانك يا رب الأكوان Al que está sentado en el trono Ja dvíham oči k nebu A Cikin Zuciyata Na Ji Muryar Mai Cetona Heart After You Egy hangon Láska je v nás ạllh yryd ạ̉n yạ̉ty Ka Keng Vengin Lal Isu Are you washed by the water
Song not available - connect to internet to try again?