Սուրբ Հոգի, եկուր և հանե, Իմ ուսիս բեռը Դուն հանե, Քանի որ այն շատ ծանր է Եկուր և ինձի նորոգե, Ամբողջ անձս ներսեն մաքրե, Որպեսզի ըլլամ ես սուրբ Մեղքը իմ ուսերուս Բեռը կծանրացնե, Իմ ուրախությունս կառնե, Իմ անձիս խաղաղությունը ձեռքես կխլե, Տեր, եկուր ինձի և օգնե Չարին բոլոր խորհուրդները, Իր սուտ վկայությունները, Տեր, եկուր, մտքես դուրս հանե, Oգնե' հարիմ խոստումներուդ Որ կըսեն' «Մի վախնար, Որդիս, Ես ամեն օր Քեզի հետ եմ» Խոստացած ես, պիտ կատարես, Ոտքս թակարդեն պիտ հանես, Քանի որ Դուն իմ Տերս ես Բնավ օր մը չէ պատահած' ձեռքես չբռնես, Քեզ հետ ես ապահով եմ, իմ Տերياللي مليت القلب بنورك tʿạ wạṭlʿ fyy qrbny lyk Spirito soffia in me Есүс Бүгдийг Төлсөн - Kingdom Mongolia Младенца дал нам вечный Бог Vypravuj mi o mém Pánu Рабби Къуртарувджы кимге барайыкъ Нэрийг тань алдаршуулхаар тэмүүлнэ ạ̉ʿd ʿly ḥdytẖạaⁿ
Song not available - connect to internet to try again?