Խավարում էինք ապրում Առանց հույս, առանց լույս, Երբ իջար, Տեր Դու դարձար Նոր կյանքի մեծ արշալույս, Մարգարեն ինչպես ասաց, Մի մանուկ ծնվեց կույսից Օրորոց մինչև հասավ Իր անսպառ փառքի գահից: Փառք Հայր Աստծուն, փառք Որդուն Ամենակալ Սուրբ Հոգուն, Սուրբ է Տերը Եռամեկ, Հրաշագործ Աստված Քեզ փառք հավետ: Հոգիները փրկելու, կորցրածը հատուցելու, Եվ գալիք կյանքի համար Տեր, Դու խաչը բարձրացար, Տառապանքը Քո անգամ Քեզ տեսնել չխանգարեց, Խաչի հակառակ կողմը Ուր, որ փրկությունն էր մեր: Փառք Հայր Աստծուն, փառք Որդուն Ամենակալ Սուրբ Հոգուն, Սուրբ է Տերը Եռամեկ, Հրաշագործ Աստված Քեզ փառք հավետ: Դեռ նոր օրը չբացված Երկինքը շունչը պահած Տեսավ քարը գլորվեց, Դուրս եկավ Գառը հաղթած, Եվ բազում ննջեցյալներ Գերեզմանից դուրս ելան Հրեշտակները ցնծացին Տիրոջ մեծ փառքը տեսան: Եկեղեցին այս ծնվեց Հոգու բոցն այստեղ վառվեց, Եվ հիմա չունի վախճան Այս ուղղին ճշմարտության, Ու հիմա ազատ եմ ես Տեր Քո մեծ սիրո շնորհիվ, Քեզ տալիս եմ գոհություն, Մեծարանք, փառք ու պատիվKeď som sám wǒ men shì yī jiā rén Když lid můj, který zná jméno mé nʿẓm dm yswʿ In casa Ta Doamne ạktr wạktr kl ywm bḥbh fy mwkb jysẖ ạlgẖạlbyn 因为我们先听见天上的呼召 我是基督的一个小兵 zhōng guó jiào huì
Song not available - connect to internet to try again?