Քայլում էի տխուր անապատի մեջ, Ծարավն էր տանջում անվերջ ու անվերջ, Ձեռքերս պարզած, անուժ ու լացով, Խնդրեցի' Աստված, կյանք տուր Քո ջրով Աղբյուր բացվեց, ջուրը խմեցի, Կյանք ստացա, աչքերս բացի, Տեսա Հիսուսին' ժպիտը դեմքին, Կորած գառն էր տանում Իր ուսին Հիսուսն էր գնում, ես էլ հետևից, Նա ինձ փրկել էր չոր անապատից, Գնում էի Նրա լույս ճանապարհով Ու ինձ զգում էի հարուստ, ապահով Ձեռքիցս բռնած անապատն անցանք, Ներեց Հիսուսը չարություն, հանցանք, Արցունքն աչքերիս' ոտքերին փարված Գոչեցի լացով' Հիսուս, իմ Աստված Ու խոսեց Տերս' Ես եմ Լույս, Կյանքը, Ճշմարտությունը ու Ճանապարհը, Խաղաղություն ես գառներիս կտամ, Շատ շուտով նրանց հետևից կգամqrbny lyk 主在催促你我 Йиғламайман чунки Калом Куртаръджъмсън Иса Քո Ծառային I Am Jesus' Little Lamb Pane, príjmi ma II. Yo sé que mi buen Padre cuida Una vez caminando Vznešený
Song not available - connect to internet to try again?