Բեթլեհեմի վրա (մեծ աստղ փայլեց), Այնտեղ կույս Մարիամը (մի որդի ծնեց), // Նրան փաթաթեցին, մսուրում դրեցին, Այսպես աշխարհ եկավ Աստծո Որդին // Փրկիչն աշխարհ եկավ (մարդկային տեսքով), Բայց հրեշտակների (ցնծության երգով), // Հրեշտակներն են երգում, Հովիվներն են լսում, Իսկ երեք մոգերը Բեթլեհեմ են գնում // Նրանց հայտնվել էր (Աստծո խորանը), Եվ գոմի մսուրում (փոքրիկ մանուկը), // Հովսեփն ու Մարիամը Նրա մոտ կանգնած Իսկ փոքրիկ մանուկն էլ ձեռքերը պարզած Իսկ չար Հերովդեսը (անչափ բարկացավ), Որ Հիսուս Քրիստոսը (լույս աշխարհ եկավ), // Ուղարկեց զորքերը դեպի Բեթլեհեմ, Եվ հրամայեց մանուկներին կոտորել // Հովսեփին հրեշտակը (հայտնեց երազով), Որ Հիսուս մանուկին (տանի Եգիպտոս), // Հովսեփը վերցրեց մորն ու մանուկին Եվ փախավ Եգիպտոս գիշերվա կեսին // Աստված հզոր ձեռքով (Հիսուսին պահեց), Եվ Նրան ապահով (Գալիլեա բերեց), // Հիսուսը մեծացավ Աստծո շնորհքով, Փրկիչ դարձավ մարդկանց Իր հոժար կամքով // Աստծո Որդի նայիր (հիմա մեզ վրա), Դու Փրկիչ աշխարհի, (Արքա հավիտյան), // Ուղարկիր երկնքից պարգևդ սիրո, Որ հավիտյան Քեզ հետ Ապրենք Քո փառքով //Rabbimning bizga bergan inoyati I Waited For The Lord KuasaMu dan NamaMulah بِگِن دونیَه، رِب گِلیپدیر! Isa keldi meniń ómirime İsa'nın Adını Sevgin Sadakatin Uğruna يا حبيب قلوبنا Buď vládcem mým ạ̹lhy kbyr
Song not available - connect to internet to try again?