Դու, իմ ամուր ժայռ ու ապավեն, Դու իմ կարոտ, սրտիս փափագ ու բարձր Վեմ, Անունդ, երբ շուրթերիցս է հնչում, Լույս է սփռում, սեր ավետում, Ջարդված սրտեր նորոգում Թող Քո Հոգու գետը բարձրանա, Սուրբ օծությամբ ողջ էությունս լիանա, Եվ իմ հոգին երգի Քո փառքը հավիտյան, Որ Դու ես միակ ճամփան Որքան ուզում եմ մոտենալ Քեզ, իմ Արքա, Զգալ Քո ջերմ շունչը ու սերը անսահման, Քոնն է ողջ փառքը, Դու ես իմ կյանքը Եվ հույսը հավիտյան, Երկրպագում եմ, ողջ սրտով գովում եմ Քեզ, Փառք եմ տալիս Քեզ, որ այսօր ապրում եմ ես, Դու իմ սփոփանքն ես, սպեղանին հոգուս, Իմ Տեր Փրկիչ Հիսուս Տեր, ես միայն Քեզ եմ դավանում, Որ ողջ իմ կյանքը լոկ Քեզ է պատկանում, Սիրում եմ, սիրո խոսքեր եմ Քեզ ասում, Քեզ եմ պաշտում, Քեզ հավատում և կյանքս Քեզ նվիրում, Քո մեծ տեսիլքով պիտ ընթանամ, Սուրբ օծությամբ պիտի լցվեմ ու զորանամ Եվ բոլորին պիտի պատմեմ ես Քո մասին, Երբ հասնեմ փառքիդ լույսինТентаклик Иисус, скорей нас всех наполни Йюдже Танръм бинлердже Хузурингга эгилтирдим жаҳон Как гости мы странствуем здесь на земле zjl lbnạny Rozkoszy pełne miejsce znam Store og mektige er Dine gjerninger 夜里虽有哭泣 Misy zaza marobe
Song not available - connect to internet to try again?