Եթե դժվարության հանդիպես Կամ թե մարդկանցից արհամարվես, Ինչքան էլ ծանր վիճակ լինի, Երբեք ոչ ոքի մի մեղադրիր / 2 Եթե ծաղիկները թառամեն, Եվ տերևները ծառից թափվեն, Իսկ սրտումդ կրակը հանգչի, Երբեք ոչ ոքի մի մեղադրիր Թե էլ արևը քեզ չփայլի, Եվ կյանքիդ օրերը խավարի, Եվ զգաս սառնություն սրտիդ մեջ, Մի մեղադրիր ոչ ոքի երբեք Թե ճամփիդ ծաղիկներ չլինեն, Այլ միայն սուր քարեր հանդիպեն, Իմ եղբայր, այս խոսքը դու հիշիր, Երբեք ոչ ոքի մի մեղադրիր Եթե դու մենակ ես ու լքված, Ինչպես ծովում նավը ջախջախված, Էլ պիտանի չես ոչ մի բանի, Դարձյալ ոչ ոքի մի մեղադրիր Թե աչքիցդ հորդ արցունք թափվի, Ուրախության հույսը կտրվի, Այս խոսքերը դու սրտիդ մեջ դիր Երբեք ոչ ոքի մի մեղադրիր Թե նույնիսկ հարազատ ընկերդ Եվ հանկարծ դրժի իր երդումը, Քեզ մոռանա և սերը փոխի, Նրան էլ դարձյալ մի մեղադրիր Որովհետև Հիսուս Քրիստոսը Ներում է բոլորիս մեղքերը, Հայացքդ միայն Նրան ուղղիր Եվ Նրա նման դու էլ ներիր Թե ուզում ես երջանիկ լինել Եվ մարդկանց օրինակ ծառայել, Այդ դեպքում պետք է այսպես անես' Ամենից առաջ քեզ մեղադրես Քանզի Հիսուսը մեզ սիրելով, Մեր մեղքը Իր վրա վերցնելով' Խաչի վրա մեզ համար զոհվեց, Ինձ և քեզ թողություն պարգևեցRab Işığımdır สุขที่ไหนจะมาเปรียบปาน Я верю Господу, Он изменяет жизнь мою First Love (feat. Luke Taylor) mạ ạ̉ʿẓm̊ ạ̹lhunạ Cantarei Teu Amor Зовът за поклонение Dieu le dit: "Je suis le premier!" 我的脚踏定了你的路 Pojďte ke Mně všichni
Song not available - connect to internet to try again?