Ես գոհ ու շնորհակալ եմ Տեր ամեն բանի համար, Օգնում ես, երբ ճամփան իմ նեղ է ու դժվար, Ես գոհ եմ գիշերվա, թե օրվա լույսի համար, Որ Դու ինձ հետ ես միշտ, կյանք իմ անմար Ես գոհ ու շնորհակալ եմ իմ ամեն օրվա համար, Իմ շուրջը Քո հրաշքներն են մեծ ու անհամար, եվ ինձ շրջապատում ես Քո սիրով Դու հայրաբար, Որ Քո ծառան վարվի արքայաբար: Գոհ եմ, երգում է Քեզ հոգիս, օրհնում նորից Շնորհակալ եմ, գոհանում եմ, Գոհ եմ ես, Դու իմ Սաղմոսն ես գոհության, Օրհնում եմ Քեզ, գոհ եմ ես, Գոհ եմ ես, գոհ եմ հավիտյան: Ես գոհ ու շնորհակալ եմ, Տե'ր, Քո մեծ սիրո համար, Գալիս ու այցելում ես Դու ինձ անդադար, Աղոթքն իմ Դու լսում ես և տալիս ինձ երգեր նոր, Որ Քեզ տամ գոհություն, իմ ԹագավորБеген дүнйә, Реб гелипдир! Ježiš, Ježiš je Pán V to já věřím Иисус с любовью The gates of hell مايرامعا بارعىلا، الچاقىرات! Жыргап сүйүнгүлө, улуу күн келди 주님 다시 오실때까지 Хорошо когда вместе в общеньи El Que Levanta Mi Cabeza
Song not available - connect to internet to try again?