Երկինքը Աստծո փառքը կպատմե, Արև, աստղեր կխոսեն Իր մասին, Աստված Իր Խոսքը մեզի կհայտնե, Ինչպես հայտնվեց Լույսը խավարում Չկա զրույց, չկան նաև խոսքեր, Բայց երկիրը լեցուն է Իր խոսքերով Արդյոք պատրաստ են այսօր ձեր սրտերն Ընդունելու Արարչի մեծ փառքը Երկիրը Իր զորությունով շինեց, Աշխարհը իմաստությունով հիմնեց Ամեն ինչ ուղղության մեջ Նա դրեց, Բայց մարդը Աստծուց հրաժարվեց Հաշտվիր այսօր, ով սիրտ դու մարդկային, Միջնորդ է քեզ Որդին աստվածային, Նա քեզ համար խաչափայտին գամվեց, Հաշտվիր, քանի ժամանակ է տրվել Նոր երգ երգենք Աստծո մեծ փառքին, Հոժարակամ խոնարհվելով Խոսքին, Ոչ միայն գեղեցիկ, լավ խոսքերով, Այլ փառավորվի Աստված մեր կյանքով Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից, Հաղորդ եղանք լույսին աստվածային Ուրախությամբ, երանությամբ լեցուն Փառավորենք Հիսուսի սուրբ անուն我要用我的声音求告耶和华 Tak vzácna milosť Мир вам рабы и пленники сомненья We three kings Қайғы тартып қиналғанда ئەيسا دوستۇم Track 13 Madaqtalsyn Táńirdiń Esimi lw frḍ wạldnyạ ḍḥkt من كل قلبى
Song not available - connect to internet to try again?