Հաճախակի արի դու Գողգոթա, Այստեղից է կյանքիդ սկիզբը, Նայիր Աստծո զոհին խաչի վրա, Քեզ համար է թափվում արյունը Անմեղ ձեռքերից արյունը հոսեց, Աստծո Որդին այնտեղ մահացավ, Գողգոթայում երկնքից դուռ բացվեց, Մարդկությունը փրկություն ստացավ Թող որ այս քո կյանքի արահետը Հեռու չգնա այն հին խաչից, Որ հոգիդ, ինչպես մանկական սիրտը, Մաքուր լինի բոլոր մեղքերից Երջանկությունը հեռվում մի փնտրիր, Արի այստեղ և դու կգտնես, Խաչի մոտով անտարբեր մի անցիր, Այստեղ Հիսուսով կյանք կգտնես Այստեղ են մարդիկ միշտ նայել հույսով, Այստեղ են մեր երազանքները Այստեղ էր, որ Հիսուսն իր արյունով Կորստից ազատեց աշխարհը Թեկուզ մարդկության ողջ պատմությունը Բազում դարերի մեջ մոռացվի, Հիսուսի տարած մեծ հաղթությունը Հավիտենությունն էլ չի ջնջիtʿlyq 9 Хоҳам овоз бихонам аз ин наҷот, ки дорам Sei il mio aiuto Či si veľký Вера ты кровью стекала РАБ'ден Тек Дилеим Боже к церкви первозданной God so loved ạ̉nạ ḥmạmẗ Mahabbatyńnyń bir ushqyny meniń, jan-dúnıeme tıdi
Song not available - connect to internet to try again?