Շատ անգամ է իմ նավակը Ալեկոծության հանդիպել, Սպառնացել է փոթորիկը Իր ալիքներով ինձ ծածկել Թվացել է այս պայքարում Թե նավահանգիստ չեմ հասնի, Կգտնեմ վախճանս ծովում, Ծովի անդունդն օրրանս կլինի Եվ ամեն ան - գամ գալիս ես Դու պարզապես ջրի վրայով, Փոթորիկն հանդարտեցնում ես, Հույս ես տալիս Քո հայտնվելով Փոխվում է իմ տրտմությունը Ուրախության, խաղաղության, Շողում է ջինջ հորիզոնը, Թվում է' էլ չկա վտանգ Առջևում դեռ փոթորիկ կա, Վտանգավոր է իմ ճամփան, Խնդրում եմ, Տեր, մի հեռանա, Ինձ հետ եղիր ըստ Քո խոստման Այնժամ վստահ կլինեմ ես Ապահովությանը ճամփիս, Դրա երաշխիքը Քո սերն է, Արդ, կխնդրեմ ինձ հետ եղիրСлышу я призыв Иисуса Қатты сүйемін lndkẖln lmḥḍr ạlmlk Молитва ạldʿwẗ Baba'nın Sevgisiyle Prosíme, príď Без Тебя tā zài quán de bèi zūn chóng El Poder de Tu Amor
Song not available - connect to internet to try again?