Եղիր ներող, օրհնիր քեզ հալածողներին, Չարին հաղթիր սուրբ շողերով բարու Եվ աներեր քայլիր ճամփով ներողների, Քանի Գողգոթայի լույսն է վառվում Ներել սովորիր, երբ հոգիդ նեղացած է, Սիրտդ լցված է դառն արցունքներով, Թվում է, թե ողջ բարությունդ քամված է, Դու հիշիր Քրիստոսին' մարդկանց ներող Ներել սովորիր այնպես, ինչպես շնչում ես, Ինչպես ջուրն ես խմում, հացն ես ուտում Քանզի այն ժամանակ Աստված կլսի քեզ, Երբ սրտիդ մեջ ներման լույսն է վառվում ՄՈԴՈՒԼԱՑԻԱ Եղիր ներող, ներումը հաղթություն է, Իսկ վրեժը անուժության նշան, Չներելը Աստծո դեմ թշնամություն է, Անզեղջ սիրտդ դու մի տար գերեզման Եղիր ներող, ներող ոչ միայն խոսքերով, Հապա ամբողջ հոգով և էությամբ, Այդ ներումը ծնվում է սրտերում սիրող Գիշերային աղոթքի հաղթությամբ Եղիր ներող, ներման մեջ ուրախություն կա, Մեծահոգությունը սպեղանի է, Սուրբ արյունով բոլորի համար ներում կա, Եվ ներողներին Աստված ներում էكۇننەن ۇيرەن جارىقتى سيلاۋدى Allah Yana Gaba, Muna Bi Bayansa Розбійник Benned bízom én Prezioso sangue di Gesù Jingle bells Rab Kurtardı Beni إنكار الأصنام Bizim Suçlarımız İçin Худовандо муборак бод номат
Song not available - connect to internet to try again?