1.Երկինքը Աստծո փառքը կպատմե, Արև, աստղեր կխոսեն իր մասին, Աստված իր խոսքը մեզի կհայտնե, Ինչպես հայտնվեց լույսը խավարում: Չկա զրույց, չկան նաև խոսքեր, Բայց երկիրը լեցուն է իր խոսքերով, Արդյո՞ք պատրաստ են այսօր ձեր սրտեր Ընդունելու Արարչի մեծ փառքը: 2.Երկիրը իր զորությունով շինեց, Աշխարհը իմաստությունով հիմնեց, Ամեն ինչ ուղղության մեջ դրեց, Բայց մարդը Աստծուց հրաժարվեց: Հաշտվի՛ր այսօր, ո՛վ սիրտ դու մարդկային, Միջնորդ է քեզ Որդին աստվածային, Նա քեզ համար խաչափայտին գամվեց, Հաշտվիր' քանի ժամանակ է տվել: 3.Նոր երգ երգենք Աստծո մեծ փառքը' Հոժարակամ խոնարհվելով խոսքին, Ոչ միայն գեղեցիկ լավ խոսքերով, Թող փառավորվի Աստված մեր կյանքով: Բաժին ունենք այսօր մենք Հիսուսից, Հաղորդ եղանք աստվածային լույսին, Ուրախությամբ, երանությամբ լեցուն, Փառավորենք Հիսուսի սուրբ անուն:Vite... à nouveau sur pieds Ja radosť mám Spasenie môj Pán mi dal Na světě, kde tolik Эзэний гэрт алдар нь дүүрэн байна Doamne vreau să mă-nchin لما المحبة إن لم تكن أنت أنشودتي Nie wiem, co dzień przyniesie mi Let the glory of the Lord
Song not available - connect to internet to try again?