Տուր ինձ, Աստված, հաստատուն միշտ կանգնել Եվ ոչ հողմակոծ մի ալիք, Կանչը սրտիս գերում է ինձ Եվ մղում հավատարիմ Քեզ լինել Սիրտս պատրաստ, սիրտս պատրաստ, Սիրտս պատրաստ, սպասում է Քո գալուն Մի ձայն կանչում է' ճամփա բացեք, Տիրոջ շավիղներն ուղղեցեք, Ամեն ձոր թող լցվի, բարձրը խոնարհվի, Եվ երկրի վրա հեղվի երգը օրհնանքի Ճամփա բացեք, ճամփա բացեք, Ճամփա բացեք թագավորի գալուն Նա Հայր է հզոր, ամեն բան ստեղծող, Խոսքի կատարմանը հսկող Ժամն է հասել, նշաններն են վերջին, Տեսեք, որ գալիս է Որդին Իր փառքի գեղեցկությամբ Նա կգա, Մեկ ակնթարթում մահը կհեռանա, Փայլակի պես երկինքը լույս կբացի Զորության Աստծո խորհուրդը կկատարվի, Պատրաստվեցեք, պատրաստվեցեք, Պատրաստվեցեք թագավորի գալունSana, "Güçlü ve Yürekli Ol!" Demedim Mi? Lord heal the wounds لتكن حياتي ملكاً لك Miradlo bien, cuán bello es Cristo Nuestra Ofrenda Es Я хочу научиться любить Za Tvoju lásku Ti ďakujem La Tua presenza mi guarisce Znej haleluja, Pánovi سمعت صوت حبيبي
Song not available - connect to internet to try again?