Դու ամեն օր աղոթքիդ մեջ անդադար Քո Աստծուն բարեխոսում ես մեզ համար, Որ Տիրոջ սուրբ աջը տունդ պահպանի Ճշմարիտ է, որ մոր սիրտը չափ չունի Դու օրհնում ես Քո բոլոր զավակներին, Որ կյանքում լինեն միմյանց հետ մտերիմ, Որ երկինքը բարություն ու շնորհք տեղա, Որ ամեն ոք լիառատ կյանք ունենա Մայրական աղոթքն ու մոր արցունքն է թանկ Աղոթքով այդ հաջողվում ենք ու դեռ կանք, Աղոթքով այդ պահապանն է մեր արթուն, Արցունքներն են այդ կյանքում մեզ տուն բերում Դու լեցնում ես մեր օջախը ջերմությամբ Ու խոսում ամեն մեկիս հետ քաղցրությամբ Ճանաչում ես սրտի դուռն ու բանալին, Հաշտեցնում ես մեզ, օրհնում ամեն մեկին Մոր աղոթքն է ամուր սյունն ու հիմքը տան, Օջախի որդկանց ներկան ու ապագան Մոր սրտում են անունները բոլորի Խորհրդով մոր թե քայլեն, չեն մոլորվի Անտեսված չեն ոչ ոք տան մեջ մոր աչքին, Մոր օրհնանքն է երաշխիք մեծ փոքրին, Մոր խրատն է այս կյանքում մեզ ուղեկցում Մոր աղոթքն ու օրհնությունն Է զորացնումNajot galdi تعليق 3 Haleluya 主啊求你作我常住的盘石 rn ṣwt fy ạlạ̉ʿạly Бул жерде, бул жерде สรร(ระ)เสริญพระนาม ยกย่องพระองค์ I will Praise Your Name Бог любит тебя Estar en tu presencia พระนามพระเยซู
Song not available - connect to internet to try again?