Օ, իմ սուրբ Աստված, կենդանի ես, Ես խոսում եմ Քեզ հետ, Օ, իմ աղոթքը բուրալի է, Դու խոսում ես ինձ հետ Քաղցր է Քեզ հետ, քաղցր է Քեզ հետ, Խոսել, լսել, ողջագուրվել, Քաղցր է Քեզ հետ, քաղցր է Քեզ հետ, Վայրկյաններից կյանք վայելել, Վայրկյաններից կյանք վայելել Տեր, իմ բուրվառը խնկով է լի Սրբարանիդ շեմում, Տեր, իմ բուրվառը բոցավառ է Խնկարկելու երգով Կյանք է Քեզ հետ, կյանք է Քեզ հետ, Աղոթքս վեր, երկինքդ վար, Կյանք է Քեզ հետ, կյանք է քեզ հետ, Սիրտս սրտիդ հետ միալար, Սիրտս սրտիդ հետ միալար Տեր, իմ քնարը արթուն է հար, Քեզ երգում եմ նոր երգ, Տեր, իմ քնարն է աղոթարար, Ներշնչում ես քնարերգ Փառք է Քեզ հետ, փառք է Քեզ հետ, Շունչդ հոգուս կյանք է բուրում, Փառք է Քեզ հետ, փառք է Քեզ հետ, Խոսքդ հոգուս լույս է բերում, Խոսքդ հոգուս լույս է բերումHoly Spirit Rain Down Sana selam sevgi olsun Гүнакар едим İsa, Görkemli Rabsin! Drž ruku moju! Yıllarım Geçti Boş Gururda 'Ku Tahu Mukhalisku Hidup Xudovand panohingdur Ближе The Lord Is My Good Shepherd
Song not available - connect to internet to try again?