Կանչող մի ձայն, կանչող մի երգ սրտումս, Կարոտ ու սեր հոգումս, որ սպասում է ինձ Նայող աչքեր, պարզած ձեռքեր հեռվից, Որ մոտ է ամենից, մեղմ շոյում է ինձ Երկինքն է բաց, երկինքն է վեր առնում իմ խոր վերքերը, Չկա ոչինչ, չկա էլ անհնար, զորավոր է սերդ, Միայն տեսնեմ, միայն Քեզնից մի խոսք, Որ ինձ տալիս է կյանք, և իմ սերը Քեզ Նորից տագնապ, նորից մի խենթություն, Բերկրանք և վեհություն, որ սպառնում է ինձ Լքված, խեղդված, ապրել դատարկ հոգով, Հերքում եմ հավատքով, որ տվել ես ինձ Կրակ ու սեր, այրվող հոգսեր, Գիտեմ, գիտեմ ինձ հետ ես Չկա անեծք և գերություն չկա, Երբ Աստված իմ Տերն է Հավերժ Քեզ հետ, իմ սիրտն է լի Քեզնով, Անսահման սերը Քո, և անկեղծ կասեմ Երկրպագում եմ ես Քեզ, Երկրպագում եմ ես Քեզ, Երկրպագում եմ միայն Քեզ, Սիրտը իմ տես, որ սպասում է Քեզ Ամեն վայրկյան神是看顾我的神 Qarańǵy tún aspanda, Isa nuryn tógip tur Boldog mosoly kẖdẖny lʿlạk ఇళ్లలోన పండుగంట కళ్ళలోన 认定耶稣 Poď, teraz je čas ạlhy yḥmlny dwmạ Когда мне холодно Laula Herran rakkaudesta
Song not available - connect to internet to try again?