Կյանքս ըլլա, Տեր, սաղմոս ու երգ, Առողջություն, տաս կամ խոր վերք, Բաժինս ըլլա սուգ ու թախիծ, Ձախորդություն կամ սուր կսկիծ, Նույնիսկ ոսկիս դարձնես պղինձ, Կամ ցնցոտի հագցնես ինձ Պիտի երգեմ ու գովեմ Քեզ Դառն վիշտերուս մեջ հրակեզ /2 Դու երկնքից կտաս արև, Կտաս նաև ամպեր սև-սև, Շուքեր ունի օրս խաղաղ, Ինչպես փուշեր վարդը չքնաղ, Բայց ինձ հասնող ամեն չարիք Իր մեջ ունի հազար բարիք Եվ արցունքի բաժակը դառն Կքաղցրանա սիրովդ վառ /2 Տեր, ինձ օրհնես կամ ինձ պատժես, Պատժող ձեռքդ համբուրեմ ես Քո հայրական մատներդ գթոտ Կփաթաթեն վերքն իմ կսկծոտ, Գիշերվա մեջ կտաս ինձ երգ, Ու կվառես ճրագս հեկ Ես էլ, ով Տեր, երեսընկա Կհամբուրեմ ձեռքդ օրհնյալ /2Ты для меня Спаситель تعليق 2 Очи обърни към Исус Nadie como Tu أنت يا رب فيك كفايتنا L'amore eterno Йерусалиме славний! kẖdẖny bqrb qlbk wʿd ạllh Come si vaglia il grano
Song not available - connect to internet to try again?