Երբ մոլորված ու խաբված էի չարից, Երբ կորած, կույր էի, Ու փախչում էի Քեզնից։ Երբ մութ էր իմ մեջ, Եվ չարիք ու մեղք անվերջ, Բայց անդունդից այն կողմ մի ձեռք Ցույց տվեց լուսե մի ելք։ Եկար՝ ճանապարհ Ինձ ցույց տալու համար, Թողեցիր գահդ, որ Հաստատես այն իմ սրտում։ Խաչով՝ Քո արյամբ, Շնորհել ես ինձ ներում, Քո շնորհքով եմ ես ապրում, Միշտ Քո խոսքն է իմ սրտում։ Շնորհակալ եմ Քո արյան համար, Որ դարձրիր ինձ Դու ձյունից սպիտակ, Շնորհակալ եմ, փրկեցիր կյանքն իմ Խավարից դարձա ես Փառավոր Քո լույսին Իմ փոխարեն, Տե՛ր, Դու խաչը բարձրացար, Քո մահով Դու զոհ դարձար, Կենդանացար Դու ինձ համար: Ո՞ւր է մահ քո խայթոցը, Եվ դժոխք՝ քո բանալին, Դարձրեց ինձ միշտ հաղթող Գառնուկի արյունն անգին: Ի՜նչ հզոր և սուրբ է Մեր Օրհնյալ Փրկչի արյունը, Փա՜ռք Քեզ, Տե՛ր, հավետ: Եվ մենք Քո ժողովուրդն ենք Եվ օրհնում ենք Քո անունը, Փա՜ռք Քեզ, Տ՛եր, հավետ:Kibarkan Panji RajaMu Už nebo vzdialené โกละโกธา ربى والهي تەڭىردىن اتىن بئز داڭقتايبىز Славьте Творца هل لقاء نجتنيه Ты мне близок словно берег морю Аллилуя! Свърши се Salmo 23
Song not available - connect to internet to try again?