Սերը քննում է, սերը ճանաչում, Սիրո մասին շատ են խոսում, Բայց մարդիկ չգիտեն, թե որտեղից է, Սերը մեր սրտերում լեցվում: Սերը սպասում է, չի հպարտանում, Սերը կյանք է տալիս մարդուն, Սիրով են բոլորը շնչում ու ապրում, Սիրով է փրկվում մեր հոգին: Երբ սրտումդ հանգչում է սիրո կրակը, Ուժ չունես վառելու արդեն, Բայց Աստված լսում է սրտիդ փափագը, Դու հիշիր, որ Աստված սեր է: Սերը պահպանում է, սերը ազատում, Եվ սիրո ձայնը հեռու չի, Նա ամեն վիճակի մեջ է հանդիպում, Սրտում վառում կրակ սիրելի: Դժվար չէ հիշել Գողգոթայի մահը, Երբ մեծ սիրով հոժարությամբ, Քրիստոսը խաչին վրա զոհեց Իր կյանքը Ի սեր աշխարհի մարդկության: Սերը ամսահման է, սերը չի չափվում, Անհուն է սերը Հիսուսի, Այսպիսի սեր է Քրիստոսը պարգևում, Որ նրանով աշխարհը փրկվիПророки сказали что времени нет Престолът Божий Подай мені руку Serca razem połączone โอ้เสียงแห่งความยินดี The sound of joyful Jésus, Jésus, qui peut sonder Eu stiu ca daca cortul meu When I see the beauty mfysẖ klạm ywfy ḥbk يا سيدي الغالي
Song not available - connect to internet to try again?