Դու, իմ ամուր ժայռ ու ապավեն, Դու իմ կարոտ, սրտիս փափագ ու բարձր Վեմ, Անունդ, երբ շուրթերիցս է հնչում, Լույս է սփռում, սեր ավետում, Ջարդված սրտեր նորոգում Թող Քո Հոգու գետը բարձրանա, Սուրբ օծությամբ ողջ էությունս լիանա, Եվ իմ հոգին երգի Քո փառքը հավիտյան, Որ Դու ես միակ ճամփան Որքան ուզում եմ մոտենալ Քեզ, իմ Արքա, Զգալ Քո ջերմ շունչը ու սերը անսահման, Քոնն է ողջ փառքը, Դու ես իմ կյանքը Եվ հույսը հավիտյան, Երկրպագում եմ, ողջ սրտով գովում եմ Քեզ, Փառք եմ տալիս Քեզ, որ այսօր ապրում եմ ես, Դու իմ սփոփանքն ես, սպեղանին հոգուս, Իմ Տեր Փրկիչ Հիսուս Տեր, ես միայն Քեզ եմ դավանում, Որ ողջ իմ կյանքը լոկ Քեզ է պատկանում, Սիրում եմ, սիրո խոսքեր եմ Քեզ ասում, Քեզ եմ պաշտում, Քեզ հավատում և կյանքս Քեզ նվիրում, Քո մեծ տեսիլքով պիտ ընթանամ, Սուրբ օծությամբ պիտի լցվեմ ու զորանամ Եվ բոլորին պիտի պատմեմ ես Քո մասին, Երբ հասնեմ փառքիդ լույսինБывают дни теснит и давит Cabalga Majestuoso ạ̉hlạaⁿ bk ḥabr ạlslạm Олса Да Гюнахларъмъз حللت قيدي سيدي استيقظي ДАЙ МИ ТВОИТЕ ОЧИ RW: Battle Belongs مەن ۔ جۉزۉمدۉن ساباعىمىن Воду Ты сделал вином
Song not available - connect to internet to try again?