Այս անլույս կյանքում հոգիս հանգիստ չէ, Եվ այստեղ պանդուխտ եմ և օտար, Աշխարհի երգերն ինձ հարազատ չեն, Մութ ճամփան միշտ խորթ է ինձ համար: Բայց առանց Աստծո այս կյանքն ունայն է, Եվ արևն անգամ՝ մի կեղծ պատրանք, Աշխարհում խավար ու տառապանք է, Երկնքում է գանձն ամենաթանկ Ո՛վ Աստված, գիտես՝ հոգիս ծարավ է Կենդանի ջրի Քո աղբյուրին, Ես գիտեմ, որ սերը Քո անբավ է, Ինձ համար Քեզ մոտ կա ավելին Դու գիտես, որ սիրտս Քեզ սպասում է, Քո երկյուղն է միշտ իմ խորքերում, Դու գալիս ու սիրտս լիացնում ես, Աննման Քո փառքն է ինձ գերում: Արևի պես Դու գալիս փարվում ես, Շողերով Քո կյանք ես պարգևում, Խնդությամբ նորից Դու ինձ լցնում ես, Ճանաչել տալիս Քո սերն անհուն: Իմ Հիսու՛ս, ինձ թույլ տուր, որ փարվեմ Քեզ Արցունքերն իմ Քեզ են որոնում, Ես գիտեմ՝ իմ սիրտը Դու տեսնում ես, Մի խոսքից անգամ՝ ինձ հասկանում: Ես գիտեմ, որ Դու ընդմիշտ ինձ հետ ես, Դու ես, Տե՛ր, օգնում ինձ այս կյանքում, Քո արյամբ իմ սիրտը միշտ մաքրում ես Ինձ պահում կանգուն ու հաստատուն:Oddałem Panu serce me سېنىڭ نامىڭ مەن ئۈچۈن ئەزىزدۇر Тирән елга каты ага ài huǒ rán shāo shǎo nián xīn Птички Божьи домой собирайтесь Месих'им Сотворение мира Сен күштісің Dlaczego smutny los? Wciąż pytasz się باردىق ەلدەردىن، تىلدەردىن
Song not available - connect to internet to try again?